fbpx

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900 Առաքումը Երևանում

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900
Օնլայն աշխ. ժամեր՝ 09:00 - 18:00

: 0 ֏

0
Ձեր զամբյուղը դատարկ է
Product Թարմացնել

Ապրանքատեսականի

Գաղտնիության քաղաքականություն

1. Ընդհանուր դրույթներ

Սույն կայքի իրավատեր «ԵՔՍՊԵՐՏ1» ՍՊ Ընկերությունը, («Ընկերություն») հետևում է սույն կայքում («Կայք») օգտատերերից («Օգտատերեր») Կայքի միջոցով ստացվող անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությանն ուղղված քաղաքականությանը: Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ կարող է ստանալ Ընկերությունը Կայքի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտատերերի անձնական տվյալները:

2. Անձնական տեղեկություններ

Ընկերությունը հավաքում է Օգտատերերի Անձնական տեղեկատվությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն դեպքերում, երբ նրանք ընկերության կողմից ծառայություններ ստանալու նպատակով տրամադրում են նշված տվյալները կամավոր կերպով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական տվյալները մշակվեն, խնդրում ենք չտրամադրել դրանք:

3. Անձնական տվյալների մշակումը

Տրամադրելով Ձեր Անձնական տվյալները՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունն ու թույլտվությունը՝ մշակել Անձնական տվյալները հետևյալ կերպ՝

- Ընկերությունն իրականացնում է Անձնական տվյալների մշակում հավաքագրման, պահպանման, համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ վարձակալության տալու գործողություններ։

- Ընկերությունը չի փոխանցի Անձնական տվյալները որևէ այլ երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և/կամ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:

- Ընկերությունը հավաքում և պահում է սույն կայքի միջոցով ծառայություն ստացած Օգտատերերի Անձնական տվյալները պատվիրված ծառայությունը մատուցելու օրվանից 3 (երեք) օրացուցային տարի ժամկետով, որի ավարտից հետո դրանք ենթակա են ոչնչացման:

4. Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ

Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական տվյալ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն վեբ կայքի դոմեյն անվանումը, որից Դուք մուտք եք գործել Կայք։

5. Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն - Cookies

Երբ մուտք եք գործում սույն Կայք, Ընկերությունը կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն մաքսիմալ համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկատվության համար:

6. Հետադարձ կապ

Անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարց, մեկնաբանություն և բողոք, ինչպես նաև փոփոխություն կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության ծանուցումները կարող եք ուղարկել մեր ցանկացած կոնտակտային միջոցով, որոնք կարող եք գտնել Մեր մասին էջում:

Կոնտակտներ

    • ք. Երևան, Հրաչյա Քոչար 13/4
    • Խանութ սրահ՝ 
      +374 55 409900 (Viber)
      +374 33 409900
    • Գրասենյակ՝ 
      +374 55735064
      expert1arm@gmail.com

    • Խանութի աշխատանքը
      ամեն օր, ժամը 09-00 մինչև 20-00

Ծանուցում

Հարգելի այցելուներ,
Մեր կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերվում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: