fbpx

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900 Առաքումը Երևանում

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900
Օնլայն աշխ. ժամեր՝ 09:00 - 18:00

: 0 ֏

0
Ձեր զամբյուղը դատարկ է
Product Թարմացնել

Ապրանքատեսականի

string(4) "6813"
5302040

Սվաղ Shen 25 կգ

Կոդ: 5302040

1900 ֏
Արտադրող: Shen
М2 Սվաղ
  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Օժտված բարձր ամրությամբ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Պորտլանդ ցեմենտ, ավազ, հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, աղյուս, բլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար: Օգտագործվում է նաև պատշարման պրոցեսում:
Մակերեսի նախապատրաստում
  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Խորհուրդ է տրվում օգտագործվող մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
  • 4-5 ժամ անց սկսել աշխատանքները:

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 4,75 – 5,25լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
Օգտագործում
  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
  • Քսված շերտի հաստությունը պետք է լինի 1սմ-ից ոչ պակաս:
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճան

+10°C-ից +30°C

Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար

190 – 210մլ

Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար

4,75 – 5,25լ

Շերտի հաստություն

1սմ-ից ոչ պակաս

Թաց շաղախի օգտագործման ժամկետ

մինչև 30 րոպե

Քսված շերտի կծկում

0,8 մմ/մ

Շերտի 1սմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

 

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթության աստիճանից և քսվող ծեփամածիկի հաստությունից: 

1կգ /0.06մ²

25կգ / 1.5մ²

Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: 

Կոնտակտներ

    • ք. Երևան, Հրաչյա Քոչար 13/4
    • Խանութ սրահ՝ 
      +374 55 409900 (Viber)
      +374 33 409900
    • Գրասենյակ՝ 
      +374 55735064
      expert1arm@gmail.com

    • Խանութի աշխատանքը
      ամեն օր ժամը 09-00 մինչև 20-00

Ծանուցում

Հարգելի՛ այցելուներ,
մեր կայքում ապրանքների և ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: