fbpx

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900 Առաքումը Երևանում

(Viber)Ucom +374 55 409900 Ucom +374 33 409900
Օնլայն աշխ. ժամեր՝ 09:00 - 18:00

: 0 ֏

0
Ձեր զամբյուղը դատարկ է
Product Թարմացնել

Ապրանքատեսականի

string(4) "6810"
5301943

Սալիկի սոսինձ Eco Т3 Shen 25 կգ

Կոդ: 5301943

2100 ֏
Արտադրող: Shen
սոսինձ kley glue клей клеи sosindz sosinz sosind
Սալիկի սոսինձ T3 (էկոնոմ)
  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Քվարցի ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիվինիլացետատային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն) վրա սալիկների (ծակոտկեն կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար:
Մակերեսի նախապատրաստում
  • Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել՝ բացառությամբ գիպսակարտոնի:
  • Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
  • 4-5 ժամ անց սկսել սոսնձման աշխատանքները:

Սոսնձի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 6-7լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր ծեփիչի օգնությամբ: 
  • Սվաղի հաստությունը պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: 
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով: 

Քսվող մակերեսի ջերմաստիճան

+10°C-ից +30°C

Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար

240-280մլ

Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար

6-7լ      

Շերտի հաստություն 

3մմ և ավել

Թաց շաղախի օգտագործման ժամկետ

3 ժամ

Շերտի  3մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսված սոսնձի շերտի հաստությունից:

25կգ /5մ²

1կգ/0,2մ²

Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: 

Կոնտակտներ

    • ք. Երևան, Հրաչյա Քոչար 13/4
    • Խանութ սրահ՝ 
      +374 55 409900 (Viber)
      +374 33 409900
    • Գրասենյակ՝ 
      +374 55735064
      expert1arm@gmail.com

    • Խանութի աշխատանքը
      ամեն օր, ժամը 09-00 մինչև 20-00

Ծանուցում

Հարգելի այցելուներ,
Մեր կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերվում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: